Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը կայցելի՞ Անդրիասին

Սերժ Սարգսյանը կայցելի՞ Անդրիասին
06.02.2013 | 17:40

Այսօր կտրուկ վատացել է ՀՀ նախագահի թեկնածու, արդեն տասնվեց օր հացադուլի մեջ գտվող Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը: Հետաքրքիր է` գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պատրաստավո՞ւմ է այցելել Ղուկասյանին` հարցրին լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: «ՀՀԿ-ն այցելել է Անդրիաս Ղուկասյանին: Ձեզ համար ի՞նչ տարբերություն` գործող նախագա՞հը, թե՞ ՀՀԿ-ն է այցելել նրան: ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն այցելել է: Մենք էլ Անդրիաս Ղուկասյանին առողջություն ենք մաղթում»,-համառոտ արձանգանքեց Շարմազանովը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ